Adobe-ը ցուցադրել է նոր տեխնոլոգիա, որն ակնթարթորեն լուսանկարներից հեռացնում է ավելորդ օբյեկտները (տեսանյութ)

16:45 • 08.10.15

Ամերիկյան Adobe ընկերությունն իր կոնֆերանսի ընթացքում Լոս Անջելեսում ցուցադրել է Monument Mode տեխնոլոգիան, որը թույլ է տալիս լուսանկարելու ընթացքում կադրից հեռացնել ավելորդ օբյեկտները, օրինակ՝ տեսարժան վայրի մոտ հավաքված զբոսաշրջիկներին, տեղեկացնում է Lenta.ru-ն։

 

Տեխնոլոգիան ցուցադրվել է հենց կոնֆերանսի ընթացքում. սմարթֆոնը լուսանկարել է բեմը, որի վրա տեղաշարժվել են հաղորդավարները՝ խաղալով ցանկալի տեսարանի ֆոնին խանգարող զբոսաշրջիկների դերը։

 

Ծրագիրը սկսել է դանդաղորեն ջնջել ավելորդ օբյեկտները կադրից՝ հենց առաջին լուսանկարից։ Անհրաժեշտ կոմպոզիցիան ձեռք է բերվել մոնտաժի շնորհիվ։

 

Adobe-ի ներկայացուցչի խոսքով՝ տեխնոլոգիայի հիմքում նոր ալգորիթմն է, որը տարբերում է շարժվող օբյեկտներին ստատիկներից։ Monument Mode-ը դեռ փորձարկման փուլում է։

 

 

Adobe-ը ցուցադրել է նոր տեխնոլոգիա, որն ակնթարթորեն լուսանկարներից հեռացնում է ավելորդ օբյեկտները (տեսանյութ)