Alphabet-ը ձեռք է բերել abcdefghijklmnopqrstuvwxyz.com դոմենը

14:12 • 08.10.15

Google-ի վերակազմակերպման արդյունքում ստեղծված Alphabet ընկերությունը ձեռք է բերել abcdefghijklmnopqrstuvwxyz.com դոմենը, որն իր մեջ ներառում է լատինական այբուբենի բոլոր 26 տառերը, գրում է lenta.ru-ն։

 

Whois-ի տվյալներով՝ դոմենի անվանումը գրանցվել է 1999 թվականին և դեռ որևէ կայքի չի պատկանում։ Տվյալների բազայում պահվող տեղեկությունները փոփոխվել են 2015 թվականի հոկտեմբերի 7-ին, որպես սեփականատիրոջ կոնտակտ նշված է @google.com դոմենով էլեկտրոնային փոստի հասցեն։

 

Alphabet-ում հաստատել են գնումը: Ընկերության ներկայացուցիչը կատակել է, որ իր անունով նախկինում գրանցված abc.xyz դոմենին չէր բավարարում լատինական այբուբենի մի քանի տառ, և ղեկավարությունում որոշել են ուղղել սխալը։

 

Google-ը օգոստոսի 11-ին հայտարարել էր մասշտաբային վերակազմակերպման մասին։ Ինտերնետային բիզնեսից հեռու ծրագրերի մշակման վրա աշխատող ստորաբաժանումներն առանձնացվել են որպես առանձին ընկերություններ, և դրանք, Google-ի հետ միասին, ներառվել են Alphabet հոլդինգում։

Alphabet-ը ձեռք է բերել abcdefghijklmnopqrstuvwxyz.com դոմենը