Արգենտինացիները 1 վայրկյանում ծալվող էլեկտրական հեծանիվ են ստեղծել (տեսանյութ)

11:56 • 08.10.15

Արգենտինացի ինժեներները ստեղծել են նոր սերնդի էլեկտրական հեծանիվ, որը կոմպակտ ծալվում է ընդամենը 1 վայրկյանում։ Իսկ երբ դրա տերը հեծանվից հեռանում է 2 մետրով, այն ավտոմատ կերպով արգելափակվում է։

 

Ինչպես նշում է Tech Insider-ը, հեծանիվն ունի արագության 3 աստիճան և ընդամենը 1 լիցքավորմամբ անցնում է 80 կմ հեռավորություն։ Այն համալրված է GPS-ով և կարող է համագործակցել վարորդի սմարթֆոնի նավիգացիոն համակարգի հետ։

 

Հեծանվի առավելություններից մեկն այն է, որ փոխադրամիջոցը շատ թեթև է ու պատրաստված վերամշակված ալյումինից: Ինչ վերաբերում է հեծանվի գնին, ապա այն արժե 1.990 դոլար։

 

 

 

 

Արգենտինացիները 1 վայրկյանում ծալվող էլեկտրական հեծանիվ են ստեղծել (տեսանյութ)