Օրգանիզմը մաքրելու և ավելորդ քաշից ձերբազատվելու ամենաօգտակար բաղադրատոմսերից մեկը

08:15 • 08.10.15

Healthy life land-ը ներկայացրել է օրգանիզմը թունավոր մնացորդներից մաքրելու բազմաթիվ բաղադրատոմսերից մեկը, որի պատրաստումը մի քանի րոպեի գործ է:


Այս հյութը մաքրում է օրգանիզմը, խթանում է նյութափոխանակությունը, իսկ լավագույնն այն է, որ ոչ մի կալորիա չի պարունակում: Հյութը պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են 1 լիտր ջուր, 2 դարչինի ձողիկ և երկու խնձոր:


Անհրաժեշտ է լավ լվանալ խնձորները, կտրատել բարակ շերտերի, լցնել հարմար տարայի մեջ, ավելացնել դարչինի ձողիկները և լցնել 1 լիտր ջուրը: Ըմպելիքը պետք է պահել սառնարանում 5-8 ժամ, որից հետո այն պատրաստ կլինի օգտագործման համար:


Ըմպելիքի ավարտվելուն պես կարելի է ևս մեկ լիտր ջուր ավելացնել և կրկին կիրառել: Նույն բաղադրիչները կարող են կիրառվել երեք անգամ:


Հյութի մեկ չափաբաժինը պետք է սպառել մեկ օրում: 

 

Օրգանիզմը մաքրելու և ավելորդ քաշից ձերբազատվելու ամենաօգտակար բաղադրատոմսերից մեկը