Գերմանիայում 48 տարվա հնության ձիու արգանդում անվնաս սաղմ է հայտնաբերվել
Գերմանիայում գիտնականները 48 մլն տարի առաջ ապրած ձիու նախատեսակի մնացորդներ են հայտնաբերել` չծնված սաղմն արգանդում, հայտնում է Daily Mail-ը:
Դարմշտադի լքված թերթաքարային հանքում կենդանու մնացորդները հայտնաբերել է գիտնական Մեսել Փիթը, որի խոսքով` գտածոն կաթնասունի արգանդում հայտնաբերված սաղմի ամենահին նմուշն է:
Հնագույն ձիու մնացորդների ուսումնասիրությունը բացահայտել է, որ կենդանին հղի է եղել, երբ սատկել է, սակայն զարմանալիորեն պտուղը անվնաս է մնացել:
Գիտնականների կարծիքով կենդանին, որը ծննդաբերելու շեմի է եղել, հավանաբար, սատկել է թունավորված լճից ջուր խմելով:









