Գիտնականները բացատրել են ընձուղտների մոտ երկար պարանոցի առկայությունը
Ուսումնասիրելով ընձուղտների անհետացած նախնիների ողնաշարները` ամերիկացի գիտնականները եկել են եզրահանգման, որ այս կենդանիների երկար պարանոցը ձևավորվել է էվոլյուցիայի երկու փուլով:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն` մեջբերելով Royal Society Open Science ամսագրում հրապարակված հոդվածը, կենդանու մոտ ողերից մեկը ձգվել է գլխի ուղղությամբ, իսկ մի քանի մլն տարի անց արդեն այլ տեսակի մոտ այդ ողը երկարել է նաև պոչի ուղղությամբ:
Կենդանաբաններն ուսումնասիրել են ընձուղտների ընտանիքի 9 հնագույն և 2 ժամանակակից տեսակի 71 ոսկոր: Հնագույն կենդանատեսակների հայտնաբերված մնացորդները պահվում են Եվրոպայի և Աֆրիկայի թանգարաններում: Պարզվել է, որ պարանոցի երկարացումը այս տեսակների մոտ ձևավորվել է դեռևս 16 մլն տարի առաջ:
Ընդուղտները հայտնի են որպես ամենաբարձր ցամաքային կենդանիներ ողջ աշխարհում:









