Instagram-ը կարող է «մեծերի» համար նախատեսված տարբերակ գործարկել

00:27 • 08.10.15

Facebook-ին պատկանող Instagram սոցցանցի համահիմնադիր և ղեկավար Քևին Սիսթրոմը հայտնել է, որ գործընկերների հետ քննարկել է ծառայության` մեծահասակների համար նախատեսված տարբերակը ստեղծելու գաղափարը:


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` նման ցանցում տեղադրվող լուսանկարները կայքի համար կապահովեին  R վարկանիշ, որով,  ըստ ԱՄՆ-ի կանոնադրության, նշվում են այնպիսի ֆիլմերը, օրինակ, որոնց դիտումը 17-ից ցածր անձանց թույլատրվում է միայն մեծահասակների ներկայությամբ:


Նրա մեկնաբանմամբ ֆոտոծառայությունը թույլ չի տալիս «բաց» լուսանկարների հրապարակումը App Store-ի խիստ կանոնների պատճառով:

 

Instagram-ը կարող է «մեծերի» համար նախատեսված տարբերակ գործարկել