Հիլարի Քլինթոնի փոստային սերվերը կոտրել են Չինաստանի, Գերմանիայի և Հարավային Կորեայի հաքերները

10:29 • 08.10.15

ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնի փոստային սերվերը, որը նա օգտագործել է պետքարտուղարի պաշտոնում աշխատելու տարիներին, հարձակման է ենթարկվել չինացի, գերմանացի և հարավկորեացի ցանցահենների կողմից՝ այն բանից հետո, երբ նա լքել է պաշտոնը 2013 թվականին։

 

Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը՝ 2013 թվականի հունիս-հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրա փոստային սերվերին պաշտպանական ծրագրային ապահովում տեղադրված չի եղել։

 

Դեռ հստակ տեղեկատվություն չկա, թե որքանով են լուրջ եղել այդ հարձակումները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս հաքերներն առնվազն 5 անգամ փորձել են կոտրել Քլինթոնի փոստը։

Հիլարի Քլինթոնի փոստային սերվերը կոտրել են Չինաստանի, Գերմանիայի և Հարավային Կորեայի հաքերները