ՆԱՍԱ-ն ցուցադրել է Մարսի ավազաթմբերը
Mars Reconnaissance Orbiter տիեզերական ապարատը Երկիր է փոխանցել մարսիական ավազաթմբերի բարձրորակ լուսանկարը:
Ինչպես գրում է Корреспондент-ը` ՆԱՍԱ-ից նշում են, որ տվյալ պատկերները թույլ են տալիս մանրամասն ուսումնասիրել Կարմիր մոլորակի հողի էրոզիան և եղանակը, այդ թվում` քամու ուղղությունը:
Հիշեցենք, որ սեպտեմբերի վերջին ՆԱՍԱ-ն պատմական հայտարարություն է արել` հայտնելով, որ հեղուկ ջրի հետք է հայտնաբերել Մարսի վրա:
Mars Reconnaissance Orbiter-ը ՆԱՍԱ-ի բազմաֆունկցիոնալ ավտոմատ միջմոլորակային կայան է , որը նախատեսված է Մարսում ուսումնասիրություններ անելու համար:









