Sony-ն կարող է հեռանալ սմարթֆոնների շուկայից

14:27 • 08.10.15

Sony ընկերության գլխավոր տնօրեն Կաձուո Հիրաին Sony Mobile բջջային ստորաբաժանմանը և ընկերության Xperia սմարթֆոններին ևս մեկ տարի ժամանակ է տվել եկամտաբերությունն ապացուցելու համար, հաղորդում է korrespondent.net-ը։

 

Եթե Sony սմարթֆոնները շարունակեն կորուստներ կրել նաև 2016 թվականին, ապա ընկերությունը խնդրի լուծման մի շարք այլընտրանքային տարբերակներ կձեռնարկի՝ ընդհուպ մինչև բջջային շուկայից սմարթֆոնների հեռանալը։

 

Արտադրողի խնդիրների պատճառը մեծավմասամբ կապված է ԱՄՆ-ի բջջային շուկայում վիճակի հետ, որտեղ Sony-ն զբաղեցնում է ընդամենը 1 տոկոսը։

 

Ընկերության նոր Sony Xperia Z5-ը թեև հետաքրքրություն է առաջացրել գնորդների շրջանում, սակայն ընկերությունն այդպես էլ չի կարողացել հասնել ամերիկյան օպերատորների հետ համագործակցության, իսկ առանց դրա ԱՄՆ շուկան գրավելն անհնար է։

 

Մեծ չեն ընկերության հաջողությունները նաև հայրենական շուկայում՝ Ճապոնիայում՝ 17,5 տոկոս։

 

Այս տարվա ապրիլին Sony-ն 2015 թվականի վերջին կանխատեսել էր 310 միլիոն դոլարի չափով կորուստ: Ներկայում այդ թիվը հասել է 480 միլիոն դոլարի։

 

 

Sony-ն կարող է հեռանալ սմարթֆոնների շուկայից