Գիտնականն ասել է` ինչպես կարելի է ապրել մինչև 150 տարեկան և ինչի հաշվին
Բրիտանիայում գործող հետազոտական ընկերության ղեկավար, լատվիացի գիտնական Ալեքս Ժավորոնկովն ասել է, թե ինչպես կարելի է ապրել ընդհուպ մինչև 150 տարեկան:
Daily Mail-ին պրոֆեսորը ասել է, որ նման երկարակեցության կարելի է հասնել սեքսի հաշվին, ավելի ճիշտ` սեքսից հրաժարվելու: Նա բացատրել է,որ իրականում սնունդն ու մարզումները այնքան էլ կապ չունեն երկարակեցության հետ: Ըստ նրա երկարակեցության վրա կենտրոնանալու համար մարդուն հարկավոր է հրաժարվել այն ամենից, ինչը «շեղում է». «շեղող բաների» թվում նա նշել է «հարաբերությունները, ամուսնությունը, երեխաներ ունենալը և անգամ նյութական ունեցվածքը»:
36-ամյա պրոֆեսորը հաշվարկել է, որ օրինակ ինքը կարող է ապրել դեռևս 114 տարի, իսկ եթե «ամեն բան լավ գնա», ապա գուցե 130 տարի էլ ապրի: Նա անգամ իր հաշվով գրազ է եկել մեկ այլ գիտնականի հետ: 1 մլն դոլարանոց գրազը կհաղթի նա, ով ապրի մինչև 100 տարեկան:
Հետաքրքրական է, որ այս գիտնականը միաժամանակ թե լուրջ, թե էքսցենտրիկ մասնագետի համարում ունի:
Աղբյուրը նշում է նաև, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության անցած շաբաթ արված կանխատեսման համաձայն` առաջիկայում մինչև 100 տարեկան ապրելը պետք է նորմա դառնա աշխարհի բնակչության համար:
Daily Mail-ը, իր հերթին, կանխատեսում է, որ դրան հասնելու լատվիացի գիտնականի տարբերակը պետք է որ այնքան էլ դուր չգա մարդկանց:









