Ցուկերբերգը ներկայացրել է Facebook-ում «լայք» կոճակի ընդլայնված հնարավորությունները (տեսանյութ)
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ներկայացրել է «լայք» կոճակի ընդլայնված հնարավորությունները՝ սոցցանցի իր էջում տեսանյութ տեղադրելով։
«Ծանոթացեք նոր արձագանքների հետ»,- գրել է Ցուկերբերգը տեսանյութի տակ, որը պատկերում է տարբեր հույզեր արտահայտող սմայլեր։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է ընդլայնել «լայք» կոճակի հնարավորությունները:
«Լայքի» նոր տարբերակը կստանա «Արձագանքներ» (Reactions) անվանումը և իրենից կներկայացնի սմայլերի շարք, որոնք տարբեր հույզեր են արտահայտում։ Այդկերպ սոցիալական ցանցը պատրաստվում է լսարանին հնարավորություն տալ ավելի էմոցիոնալ արձագանքել լրահոսում հրապարակումներին։ Հին «լայքն», ընդ որում, կպահպանվի, բայց կլրացվի սմայլիկներով, որոնք սեր, ծիծաղ, ժպիտ, զարմանք և զայրույթ են արտահայտում։
Իսպանիայից և Իռլանդիայից Facebook-ի օգտատերերը կկարողանան փորձարկել նոր հնարավորությունը թեստային ռեժիմով արդեն հոկտեմբերի 9-ին՝ ուրբաթ օրը։
Meet the new Reactions.
Posted by Mark Zuckerberg on Thursday, October 8, 2015










