Ճերմակ մազերի դեմ կարելի է պայքարել կարտոֆիլի օգնությամբ (տեսանյութ)
Ճերմակող մազերի դեմ կյանքի ընթացքում պայքարում է ցանկացած կին: Վարսերը ներկելը, իհարկե լուծումներից մեկն է, բայց Healthy food team-ն առաջարկում է փորձել մեկ այլ միջոց, որը կարող է տարօրինակ թվալ, բայց բավականին արդյունավետ է:
Այս միջոցը կարելի է անպայման փորձել վարսահարդարի մոտ գնալուց առաջ:
Անհրաժեշտ բաղադրատոմսը պատրաստելու համար անհրաժեշտ է կարթոֆիլի կեղև, որը պետք է ջրում եփել 30 րոպե, ապա հանել ջրից և վրձինի օգնությամբ կարտոֆիլի շագանակագույն հեղուկը քսել մազերին:
Ավելի լավ արդյունքի համար, կարելի է գործողությունը մի քանի անգամ կրկնել:
Ներկայացված տեսանյութում կարող եք տեսնել փորձի արդյունքները:










