«Կասպերսկու լաբորատորիան» հայտնել է ВКонтакте-ի էջերի զանգվածային գողության մասին
«Կասպերսկու լաբորատորիան» հայտնել է, որ ВКонтакте սոցցանցի օգտատերերի հաշիվների զանգվածային գողություն է բացահայտել, որն իրականացվել Android օպերացիոն համակարգի հավելվածի միջոցով:
Ինչպես փոխանցում է BBC-ն` խոսքը Музыка ВКонтакте անվանումով հավելվածի մասին է, որը տարածվել է Google Play-ի պաշտոնական առցանց խանութի միջոցով: «Կասպերսկու» փորձագետները հաստատում են, որ ծրագիրը վիրուսակիր կոդ է պարունակել, որը օգտատիրոջ կողմից մուտքանունի և գաղտնաբառի մուտքագրումից հետո նրանց այդ տվյալները փոխանցել է չարագործներին:
«Կասպերսկու լաբորատորիայի» տվյալներով` չարագործները կոտրված էջերն ավելացրել են տարբեր խմբերում, երբեմն էլ ամբողջությամբ ջնջել կամ փոխել տվյալները:










