Հոկտեմբերի 10-ին Երկրի կողքով մեծ երկնաքար կանցնի
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, տեղեկացրել է, որ դեպի Երկիր է շարժվում 86666 հսկայական երկնաքարը, որը մեր մոլորակի կողքով կանցնի այս հանգստյան օրերին։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 2.5 կմ լայնությամբ երկնային մարմինն ամենամոտ հեռավորության վրա Երկրի կողքով կանցնի հոկտեմբերի 10-ին։
ՆԱՍԱ-ի մասնագետները մանրամասնել են, որ երկնաքարն իր չափերով մեծ է, և մեզ բախվելու դեպքում կարող է ավերածություններ առաջացնել։ Սակայն ներկայում նման վտանգ չկա, քանի որ 86666-ն անցնելու է Երկրի կողքով։
Նշվում է, որ տվյալ երկնաքարը հայտնաբերվել է 2000 թ. մարտի 30-ին։










