Facebook-ն ասել է` իրականում ինչու չի ավելացրել dislike կոճակը

13:03 • 11.10.15

Facebook-ի նոր թիմի ղեկավար Ադամ Մոսերին ասել է, թե իրականում ինչու սոցցանցը այնուամենայնիվ չի ավելացրել dislike-ի («չհավանելու») կոճակը, որի շուրջ այդքան քննարկումներ եղան:


Bloomberg-ի փոխանցմամբ` Մոսերին ասել է, որ իրենք պարզապես չեն ցանկացել  չափազանց շատ բացասականություն բերել իրենց սոցցանց:


Մոսերին բացատրել է նաև, որ dislike-ի կոճակը` հենց այդ ձևով, այնքան էլ չի համապատասխանում «այն արտադրանքի ոգուն, որ փորձում ենք տալ»:


Արդեն հայտնի է, որ dislike-ի փոխարեն Facebook-ը տարբեր հուզական մոտեցումներ առաջարկող 6 տարբեր էմոձիներ՝ նշաններ է առաջարկելու: Այս առիթով Մոսերին խոստովանել է նաև, որ էմոձիների միջոցով «ավելի շատ մարդիկ են ներգրավվում հրապարակումներում»:


 

Facebook-ն ասել է` իրականում ինչու չի ավելացրել dislike կոճակը