Դառը սուրճի նկատմամբ հակվածությունը կապել են սադիզմի և նարցիսիզմի հետ
Ավստրիայի Լեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքի համալսարանի հոգեբանները դառը ուտելիքի, մասնավորապես` սև սուրճի նկատմամբ հակվածությունը կապել են մարդու մոտ պսիխոպատիկ միտումների առկայության հետ։ Իրենց հետազոտության արդյունքները նրանք հրապարակել են Appetite ամսագրում, գրում է lenta.ru-ն։
Հոգեբանները դառը սննդի հաճախակի օգտագործումը կապել են մաքիավելիզմի (կոպիտ ուժի վրա հիմնված քաղաքականություն՝ բարոյական նորմերը արհամարհող), սադիզմի և նարցիսիզմի (ինքնասիրահարվածություն, սեփական գեղեցկությամբ զմայլվելը, սովորաբար՝ տղամարդկանց մասին) հանդեպ մարդու հակվածության հետ։
Հետազոտության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են քաղցր, աղի, դառը և թթու ուտելիքի նկատմամբ հակվածությունը մոտ 500 տղամարդու և կնոջ մոտ։ Մասնավորապես՝ գիտնականները խնդրել են գնահատել այնպիսի ուտելիքների համը, ինչպիսին է շոկոլադե տորթը, բեկոնը, քացախը և բողկը, վեց կետից բաղկացած սանդղակով՝ սկսած տհաճությունից մինչև սննդի նկատմամբ հակվածություն։
Դրանից հետո հետազոտության մասնակիցներին խնդրել են լրացնել չորս հարցաթերթիկ: Դրանցից մեկը թույլ է տալիս չափել ագրեսիվության, երկրորդը՝ մաքիավելիզմի և նարցիսիզմի մակարդակը, երրորդն էքստրավերտության, ընկերասիրության, գիտակցության, նևրոտիզմի և ինտելեկտի թեստ է եղել, իսկ չորրորդը չափել է սադիստական հակվածությունների մակարդակը։










