3D տպիչով բետոնե որմաքարից 4 մետրանոց արձան է ստեղծվել

21:04 • 12.10.15

Ցյուրիխի  բարձրագույն տեխնոլոգիական դպրոցի ճարտարապետական բյուրոյի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողների խումբը ինքնաշեն 3D տպիչի օգնությամբ բետոնե որմաքարից 4 մետր երկարությամբ քանդակ են ստեղծել:

Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն` քանդակը ցուցադրվում է Չիկագոյի ճարտարապետական բիենալեում:

Քանդակի ստեղծման համար մասնագետները որմաքար և 8 կմ երկարությամբ պարան են կիրառել, որի շուրջ էլ շերտ-շերտ հավաքվել է քանդակը:  Տպիչի աշխատանքի ավարտին գիտնականները հեռացրել են հատուկ տեղադրված շրջանակը և ավելորդ որմաքարը թափվել է քանդակի ստորին մասում:  

 

3D տպիչով բետոնե որմաքարից 4 մետրանոց արձան է ստեղծվել