Ռուսաստանի փոխվարչապետն առաջարկել է բանակ ընդունել World of Tanks-ի խաղացողներին

14:13 • 12.10.15

Ռուսական ռազմական ռոբոտատեխնիկայի հաջողություններով պայմանավորված՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն առաջարկել է բանակ ընդունել համակարգչային խաղերի սիրահարներին, գրում է ntv.ru-ն։

 

Նա այդպես է մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ «Уралвагонзавод»-ը զբաղվում է «Т-90» տանկը ռոբոտի վերածելով: Մարտական մեքենան պատրաստվում են կատարելագործել, ինչից հետո օպերատորը կկարողանա կառավարել այն հեռակա կարգով՝ 3-5 կիլոմետր հեռավորության վրա։

 

Փոխվարչապետ Ռոգոզինը կարծում է, որ նման ռոբոտ-տանկերը կառավարելու լավագույն թեկնածուները կլինեն «վիրտուալ մարտերի վետերանները»։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

 

Նշվում է, որ Ռոգոզինը նախկինում նույնպես նման մտքեր է արտահայտել։ Վերջերս, ռուսական մարտական ռոբոտների փորձարկումից հետո, նա գրել է, որ «շուտով կգա ժամանակը, երբ համակարգչային խաղերի ակնոցավոր փորձառուներից բաղկացած բանակը մարտի դաշտում կոչնչացնի ամբողջովին գեղեցկադեմ աթլետներից բաղկացած բանակին, որը կռվում է ավելի ցածր տեխնոլոգիական մակարդակի վրա»։

 

 

Ռուսաստանի փոխվարչապետն առաջարկել է բանակ ընդունել World of Tanks-ի խաղացողներին