TailTalk. պոչին ամրացվող նոր սարքը հաղորդում է` ինչ է զգում շունը

23:43 • 12.10.15

Նյույորքյան DogStar Life տեխնոլոգիական ընկերությունը հատուկ սարք է ստեղծել, որը ցույց է կենդանու տրամադրությունը` ըստ պոչի շարժումների:

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը` սարքը կոչվում է TailTalk, որ բառացիորեն նշանակում է «պոչի լեզու»: Սարքը, ելնելով պոչի շարժելու ձևից կամ հաճախականությունից, վերլուծում է կենդանու տրամադրությունը և տվյալը հաղորդում տիրոջ սմարթֆոնին:

Ընկերությունն այժմ մտադիր է գումար հավաքել այս տեխնոլոգիան զարգացնելու, ինչպես նաև զանգվածային արտադրության հանձնելու համար:

Սարքը ստեղծողների խոսքով` այն հատկապես կօգնի տերերին հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շան հետ, երբ նրանք միասին չեն:

 

TailTalk. պոչին ամրացվող նոր սարքը հաղորդում է` ինչ է զգում շունը