Այս տարի «ԱրմԹեք» բարձր տեխնոլոգիաների համաժողովը հատուկ նստաշրջան կանցկացնի Արցախում

11:58 • 12.10.15

Այս տարվա հայաստանյան «ԱրմԹեք» բարձր տեխնոլոգիաների համաժողովը տարբերվում է մնացածներից նրանով, որ երկու հիմնական նորարարություն է մտցվել.«ԱրմԹեքը» կունենա հատուկ նստաշրջան Արցախում` նվիրված հատուկ տեխնոլոգիաների զարգացմանը Արցախում  և երկու զուգահեռ միջոցառում` նվիրված նորաստեղծ կազմակերպություններին և մաքուր տեխնոլոգիաներին: Իրենց ծրագրերը կներկայացնեն Վենչուրային ֆորումին 25 նորաստեղծ կազմակերպություններ:

 

Այս մասին «ԱրմԹեք» բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովին հայտարարեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը:
 

«Այս տարվա «ԱրմԹեքը բացառիկ է նաև ներկայացումների տեսանկյունից, ունենք նաև բացառիկ հյուրեր միջազգային ու վերազգային կազմակերպություններից ու Սփյուռքից»,-ներկայացրեց Բագրատ Ենգիբարյանը:
 

Հիշեցնենք, որ մեկ տարի «Արմթեքն» անցկացվում է Հայաստանում, մեկ տարի` ԱՄՆ-ում:
 

Այսօր երեկոյան ՀՀ վարչապետի անունից տրվող ճաշից հետո գործարար համաժողովի հյուրերը  հնարավորության կունենան շփումներ ունենալ ոչ ֆորմալ  միջավայրում:

 

 

Այս տարի «ԱրմԹեք» բարձր տեխնոլոգիաների համաժողովը հատուկ նստաշրջան կանցկացնի Արցախում