Ռուսաստանը անօդաչու է ստեղծում, որը կարող է հայտնաբերել անգամ քողարկված թռչող օբյեկտները

00:08 • 13.10.15

Ռուսաստանը անօդաչու թռչող սարք է մշակում, որը կարող է հայտնաբերել ռազմական սարքավորումները, այդ թվում` քողարկված առարկաները:

Business Insider-ը տեղեկացնում է, որ ռուսական նորագույն անօդաչուն կարող է տարբերակել նաև  մարդու ստեղծած թռչող սարքերը բնականներից: 

Օգտագործելով իր տեսա-էլեկտրոնային սարքավորումը` անօդաչուն տեղեկություններ է ստանում` գնահատելով միջավայրի հողի աղտոտվածությունը, վառելիքի և քիմիական նյութերի հետքերը:

Անօդաչուի ստեղծմամբ զբաղվում է ռուսական պետական արտադրական ընկերությունը, որն ստեղծվել է 2014-ին:

 

Ռուսաստանը անօդաչու է ստեղծում, որը կարող է հայտնաբերել անգամ քողարկված թռչող օբյեկտները