Apple-ը դիմում է ներկայացրել Ռուսաստանում «Яблоко» ապրանքային նշանը գրանցելու համար. Ведомости

09:26 • 13.10.15

Ամերիկյան Apple կորպորացիան դիմում է ներկայացրել Ռուսաստանի մտավոր սեփականության դաշնային ծառայություն Ռուսաստանում «Яблоко» ապրանքային նշանը գրանցելու համար, գրում է «Ведомости» թերթը։

 

Նշվում է, որ դիմումը ներկայացվել է հոկտեմբերի 8-ին: Փաստաթղթի համաձայն՝ Apple-ը մտադիր է «Яблоко» բառի իրավունքներն ամրագրել ապրանքների և ծառայությունների հինգ կատեգորիաների համար։

 

Ընկերությունը հույս ունի նշանն օգտագործել այնպիսի բարձրտեխնոլոգիական ապրանքների համար, ինչպիսիք են համակարգիչները, էլեկտրոնային գրքերը, MP3-փլեյերները, ընտրություններին ձայների հաշվարկի մեքենաները և ռենտգենյան սարքերը։

 

Բացի այդ, «Яблоко»-ի գործողությունը պետք է տարածվի թղթի, համակարգիչների մասին դասագրքերի վրա։ Ընկերությունը նաև հետաքրքրվում է գիտական և տեխնոլոգիական ծառայություններով և դրանց վերաբերող հետազոտություններով։

 

«Яблоко» կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Միտրոխինն իր հերթին հայտարարել է, որ չի վիճարկի դատարանում նույնանուն ապրանքային նշանի գրանցումը։

 

Apple-ը դիմում է ներկայացրել Ռուսաստանում «Яблоко» ապրանքային նշանը գրանցելու համար. Ведомости