Apple-ը ներկայացրել է նոր սերնդի iMac-ը` 5k էկրանով

22:12 • 13.10.15

Apple ընկերությունը ներկայացրել է iMac 2015-ի նոր շարքը, որի մասին հաղորդում է ամերիկյան ընկերության պաշտոնական կայքը:

Առաջին անգամ 21,5 դյույմ անկյունագծով մոդելները համալրվել են 4k էկրանով, իսկ 27 դյույմ անկյունագծովները` 5k:

iMac-ի ամենակոմպակտ մոդելն ստացել է 4096 х 2304 պիքսել կետայնություն և աշխատում է Intel Core i5 պրոցեսորով` 3.1 ԳԳց հաճախականությամբ:  

Օպերատիվ հիշողության ծավալը 8 Գբ է, HDD հիշողության ծավալը` 1 ՏԲ: Նորույթի արժեքը կազմում է 1500 դոլար:

iMac-ի 27 դյույմանոց տարբերակն ստացել է 5120 х 2880 կետայնությամբ էկրան: Տվյալ մոդելի արժեքը տատանվում է 1800-2300 դոլարի սահմաններում:

Apple-ը ներկայացրել է նոր սերնդի iMac-ը` 5k էկրանով