Բրիտանացի գիտնականներն ասել են` որ սեզոնին ծնված մարդիկ են ամենաառողջը ու ամենաբարձրահասակը

00:13 • 13.10.15

Ամռան ամիսներին ծնված մարդիկ առողջ մեծանալու ավելի շատ շանսեր ունեն, քան մյուս սեզոններին ծնվածները: «Գազետա»-ի փոխանցմամբ, նման բացահայտում են արել գիտնականները:

Heliyon գիտական հանդեսում տպագրված հետազոտությունն իրականացրել են բրիտանացի գիտնականները, դրանց մասնակցել է մոտ կես միլիոն մարդ:

Իսկ ամռան ծնունդ մարդկանց առողջության գործոնը գիտնականները բացատրել են նրանով, որ հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին ծնված երեխաները ավելի ծանր քաշ են ունենում և ավելի բարձր հասակ են առնում: Աղջիկների դեպքում կարևորվել է այն, որ նրանց սեռահասունացումը ավելի ուշ է վրա հասնում, ինչը ևս լավ առողջության ցուցիչ է համարվում:

Առողջությունը պայմանավորված է նաև նրանով, թե շրջակա միջվայրը ինչ ազդեցություն է ունենում պտղի ձևավորման վրա հղիության վերջին ամիսներին: Առողջության երաշխիք է համարվում արևի լույսի այն քանակը, որը երեխայի մայրը կարողանում է ստանալ հղիության վերջին շաբաթներին:

 

Բրիտանացի գիտնականներն ասել են` որ սեզոնին ծնված մարդիկ են ամենաառողջը ու ամենաբարձրահասակը