Բրիտանական ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին կլորավուն շարժական տնակն անիվների վրա (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին կլորավուն շարժական տնակն անիվների վրա, գրում է The Daily Mail-ը։
Ռետրո ոճով շարժական տունն ունի ժամանակակից լոգարան, ոճային խոհանոց և անկողին։
Նախագծի հեղինակը 44-ամյա Քեթի Չամբերլեյնն է։ Նա որոշել է սեփական ձեռքերով ստեղծել այն, երբ չի կարողացել շարժական տնակ գտնել, որն իր կարծիքով՝ ոճային կլիներ։ Նա համագործակցել է Watsonian Squire ընկերության հետ իր գաղափարը կյանքի կոչելու համար։
Յուրահատուկ շարժական տնակի առաջին մոդելը ստեղծելու համար պահանջվել է ավելի քան երեք տարի։
Ընկերության տնօրեն Բեն Մաթյուսի խոսքով՝ իրենք արել են ամենը, որ շարժական տունը գեղեցիկ ոճավորված լինի՝ ինչպես ներսից, այնպես էլ դրսից, պատրաստված լինի ամենաբարձր որակի չափանիշներով և թեթև քաշ ունենա։
«Մենք ցանկանում էինք ստեղծել ճանապարհորդության կատարյալ ուղեկցի, որը կլիներ ոճային, շքեղ և հեշտ օգտագործվող»,- ասել է նա։

















