Facebook-ը գովազդատուների համար նոր ծառայություն է փորձարկում

16:43 • 13.10.15

Facebook ընկերությունը սկսել է ընկերությունների և գովազդատուների համար իրենց ապրանքների ցուցադրման նոր միջոցներ թեստավորել, գրում է gazeta.ru-ն։

 

Նոր ծառայությունը ներառում է ապրանքների որոնման հնարավորություն։ Հատուկ առաջարկները ներկայացվելու են գովազդում սպառողի հետաքրքրություների և նախասիրությունների հիման վրա, ինչպես նաև այն ապրանքների, որոնք նա ավելացնում է «Ընտրվածներ» բաժնում։

 

Facebook-ի մարքեթինգի տնօրեն Էմմա Ռոջերսը հայտարարել է, որ ծառայությունը դեռ հասանելի է թեստային ռեժիմում օգտատերերի սահմանափակ թվի համար։

 

Այն թույլ կտա գովազդատուներին յուրահատուկ հավելվածներ ստեղծել, որոնք կցուցադրվեն միայն այն օգտատերերին, որոնք փնտրում են ապրանքի կոնկրետ տեսակ, ինչպես դա արվում է Google-ում։

 

Facebook-ը գովազդատուների համար նոր ծառայություն է փորձարկում