Օձաձուկ, որը հանգույցներ է անում սեփական մարմնին
BBC-ն ներկայացրել է օձաձկան ընտանիքին պատկանող նորահայտ տեսակի, որը կարողանում է հանգուցել ինքն իր մարմինը:
Հայտնագործությունը, որի հեղինակներն են Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները, հրապարակվել է ծովային բազմազանության մասին ամսագրում: Ձկնատեսակը հայտնաբերվել է Ավստրալիայի հյուսիսարևմտյան ափերին:
Օձաձկներին ուսումնասիրելու նպատակով գիտնականները ծովի հատակն էին իջեցրել երկու տեսախցիկ, որին խայծ էին ամրացրել։
Տեսանյութում երևում է` ինչպես տեսախցիկին մոտեցած ձուկը, փորձելով բացել տուփը, ատամներով բռնվում դրանից և հանգուցում մարմինն ու հետ բացում այն:










