Ջոն Լենոնը ցանկանում էր քնել տղամարդկանց հետ. Լենոնի կինը մանրամասներ է ներկայացրել

23:14 • 13.10.15

Ջոն Լենոնի կինը` Յոկո Օնոն, պատմել է, որ լեգենդար երաժիշտը իրականում բիսեքսուալ է եղել:

«Լենտա»-ի փոխանցմամբ` Օնոն ասել է, որ Լենոնը ցանկություն է ունեցել քնել տղամարդկանց հետ, սակայն չի համարձակվել դա անել` իր «կաշկանդվածության» պատճառով: Լենոնը, ըստ Օնոյի, մահից առաջ խոստովանել է, որ չի քնել տղամարդկանց հետ, քանի որ «չի հանդիպել բավականաչափ համակրելի տղամարդու»:

Յոկոն պատմել է, որ ինքն ու ամուսինն այդ թեմայով լուրջ խոսակցություն են ունեցել, իրար առաջ ընդունել, որ երկուսն էլ բիսեքսուալ են, սակայն ստիպված են թաքցնել դա, քանի որ «հասարակությունը նման բաներ չի ընդունում»:

Մեկնաբանելով Լենոնի և Beatles-ի մենեջեր Բրայան Էփշտեյնի «սիրային կապի» մասին լուրերը` Օնոն ասել է, որ չի կարծում, թե նրանց միջև սեքս եղել է:

Օնոն ասել է, նաև, որ վախենում է Լենոնի մարդասպանից, որն այժմ բանտում է, սակայն կարող է վաղաժամ ազատ արձակվել:

Ջոն Լենոնը ցանկանում էր քնել տղամարդկանց հետ. Լենոնի կինը մանրամասներ է ներկայացրել