Սինգապուրը 2016 թվականին կթեստավորի ինքնակառավարվող ավտոբուսները
Սինգապուրի իշխանությունները 2016 թվականի կեսերին կսկսեն ինքնակառավարվող ավտոբուսների թեստավորումը։ Այդ մասին ասվում է Facebook-ում երկրի հանրային տրանսպորտի վարչության էջում, գրում է korrespondent.net-ը։
Կառավարությունն արդեն նշել է վեց կիլոմետր երկարությամբ ճանապարհը, որտեղ կանցկացվեն փորձարկումները։ Դրանց անցկացման համար պատասխանատու կլինեն Տեղեկատվական-հաղորդակցական հետազոտությունների ինստիտուտը և հետազոտությունների ու տեխնոլոգիաների ոլորտում Սինգապուրի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դաշինքը։
«Մենք ցանկանում ենք, որ ժամանակի հետ ինքնակառավարվող ավտոբուսները սպասարկեն չվացուցակով երթուղիները, ինչը մեզ թույլ կտա ավելի քիչ հույս դնել մարդկանց վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախագծի իրականացման համար կտեղադրվեն տեսախցիկներ և կմշակվի մոնիթորինգի համակարգ։










