Շոտլանդուհի բուժքույրը կրկին ծայրահեղ ծանր վիճակում է Էբոլայի պատճառով
Շոտլանդուհի բուժքույր Փոլին Քաֆերքին, ով բուժման կուրս է անցնում Էբոլա վիրուսով պայմանավորված բարդացումները վերացնելու համար, ծանր վիճակում է գտնվում:
BBC-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել են լոնդոնյան Royal Free Hospital հիվանդանոցից, ուր 39-ամյա կնոջը երկրորդ անգամ տեղափոխել են անցյալ շաբաթ:
Հիվանդին պահում են խիստ մեկուսացման պայմաններում: Հիվանդանոցի հաղորդագրության մեջ ասվում է, որ նրա վիճակը վատացել է:
Շոտլանդուհւ մոտ էբոլա վիրուսն ախտորոշել են Սիերա Լեոնեում համաճարակից տառապող մարդկանց օգնելու ժամանակ:










