Hubble-ը ցույց է տվել ծերացող աստղի «հրաժեշտի ալիքը» (լուսանկար)

14:24 • 14.10.15

Գիտնականները Hubble տիեզերական հեռադիտակի օգնությամբ ստեղծել են ծերացող աստղի «հրաժեշտի ալիքի» պատկերը։ Նկարը հրապարակվել է Hubble-ի կայքում, գրում է korrespondent.net-ը։

 

PK 329-02.2 (Menzel 2) մոլորակային միգամածության պատկերը կազմվել է Wide Field and Planetary Camera 2 Hubble Space Telescope տեսախցիկի օգնությամբ ստացված մի քանի լուսանկարների հիման վրա։

 

Միգամածության կենտրոնում երկու աստղեր են, և ավելի աջ ու վերև գտնվող լուսատուն, գիտնականների ենթադրության համաձայն, գխավորն է դուետում և հենց նա է շերտ դուրս նետել (լուսանկարում կապույտ գույնի), որն էլ ստեղծել է միգամածությունը։

 

 

 

Hubble-ը ցույց է տվել ծերացող աստղի «հրաժեշտի ալիքը» (լուսանկար)