Twitter-ն աշխատանքից ազատում է անձնակազմի 8 տոկոսին

12:26 • 14.10.15

Twitter միկրոբլոգների ծառայությունը հայտարարել է ավելի քան 330 աշխատակցի աշխատանքից ազատելու մասին։ Դա ողջ աշխարհում ընկերության անձնակազմի 8 տոկոսն է կազմում։ Կրճատումների տակ հայտնվածների հիմնական մասը ծրագրավորողներ են, գրում է korrespondent.net-ը։

 

Հուլիսին ընկերությունը խոստովանել էր, որ իր օգտատերերի ամենամսյա միջին թվի աճի տեմպերը նվազել են։

 

Կրճատումների մասին հայտարարությունը հնչել է ընդամենը մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսին նշանակվել է գլխավոր տնօրեն։

 

Ընկերության աշխատակիցներին ուղարկված էլեկտրոնային նամակում Դորսին հայտնել է, որ «ընկերությունն ավելի արագ առաջ կշարժվի՝ ավելի փոքր թիմով»։

 

Twitter-ի աշխատակիցներն աշխատում են ողջ աշխարհում գտնվող 35 գրասենյակներում: Ընկերության անձնակազմի թիվը վերջին երկու տարվա ընթացքում աճել է ավելի քան երկու անգամ։

 

Twitter-ն աշխատանքից ազատում է անձնակազմի 8 տոկոսին