Թավշյա մրջյուն. գունագեղ միջատին անհնար է ուտել պաշտպանիչ փշերի շնորհիվ
BBC-ն ներկայացրել է կենդանական աշխարհի զարմանահրաշ ներկայացուցիչներից մեկին` թավշյա մրջյունին, որի մոտ բավականին լավ է զարգացած ինքնապաշտպանական գործառույթը: Այս միջատին անհնար է ուտել:
Գունագեղ միջատը հայտնվում է մողեսների և այլ կենդանիների ուշադրության կենտրոնում, սակայն երբ վերջիններս փորձում են ուտել իրենց գտած «զոհին», պարզվում է, որ անհնար է ծամել միջատին:
Վտանգը զգալով միջատը կարծրանում է, բացի այդ, փշեր են դուրս ցցվում մարմնով մեկ:
Այս «զրահապատ» միջատն իրականում ոչ թե մրջյուն է, այլ իշամեղու: Իսկ անվանումը ստացել են իրենց արտաքինի պատճառով, որը շատ է նման է մրջյունի: Սակայն նույնը չի կարելի ասել արու իշամեղուների մասին: Դրանք առավել գունատ են, սակայն, իրենց հերթին, ունեն թևեր, ինչը թույլ է տալիս փախչել գիշատիչներից:










