Թաիլանդում ծնողները սառեցրել են մահացած աղջնակին` ապագայում վերակենդանացնելու նպատակով. տեսանյութ

21:15 • 15.10.15

BBC-ն ռեպորտաժով անդրադարձել է թաիլանդցի 2-ամյա աղջնակի մահվան ու վերակենդանացնելու հույսի արտասովոր պատմությանը:

Դեռևս այս տարվա սկզբին Թաիլանդում Մաթերին Նաովարաթպոնգ անունով աղջկան գիտականորեն սառեցրել էին` նրա ծնողների կամքով: Նրանք վստահ են, որ ապագայում գիտության նվաճումների շնորհիվ հնարավոր կլինի վերակենդանացնել իրենց երեխային:  

Այժմ աղբյուրն ասում է, որ երկամյա Մաթերին աշխարհի ամենաերիտասարդ բնակչուհին է, որը սառեցվել է. կրիոգենիկայի մեթոդով սառեցվել է աղջկա ուղեղը, նրա որոշ բջիջներ: Ի դեպ, Մաթերինի ծնողները բժիշկներ են:

Մաթերին մահացել էր քաղցկեղից` 12 վիրահատությունից հետո: BBC-ն այցելել է աղջկա ծնողներին, պարզել, որ նրանք նման որոշում են կայացրել` ցանկանալով «երկրորդ հնարավորություն տալ» նրան:

Առայժմ նրանք մի տեսակ տաճարի են վերածել աղջնակի սենյակը` ի նշան այն ուրախության, որ երեխան պարգևել է նրանց:

 

 

Թաիլանդում ծնողները սառեցրել են մահացած աղջնակին` ապագայում վերակենդանացնելու նպատակով. տեսանյութ