Ամերիկյան ստարտափը Դիսնեյի մոտիվներով ձեռքի պրոթեզներ է ստեղծել երեխաների համար
Ամերիկյան Open Bionics ստարտափը, համագործակցելով Disney-ի հետ, նոր, մեխանիկական ու մատչելի պրոթեզներ է ստեղծել երեխաների համար:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` ձեռքի պրոթեզները ստեղծել են Դիսնեյի հերոսների` Երկաթյա մարդու, Սառցե սիրտը և Աստղային պատերազմների հերոսների մոտիվներով:
Մեկ տարի գործող ընկերությունը պրոթեզներն ստեղծում է 3D տպիչներով: Դրանք հասանելի կլինեն հաջորդ տարվանից և կվաճառվեն 500 դոլարով:










