Էբոլայի վարակն ամիսներ շարունակ մնում է ապաքինված տղամարդկանց սերմնահեղուկում. գիտնականներ

12:00 • 15.10.15

Վարակիչ հիվանդությունների ամերիկյան ընկերակցության գիտնականների անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Էբոլայի վարակն ամիսներ շարունակ պահպանվում է ապաքինված տղամարդկանց սերմնահեղուկում:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, մասնագետները նման եզրակացության են հանգել` ուսումնասիրելով Էբոլայից հետո ողջ մնացած 100 տղամարդու սերմնահեղուկի նմուշները։

 

Հայտնի է, որ ապաքինվելուց 3 ամիս անց վարակը դեռևս 100 տոկոսով պահպանված է սերմնահեղուկում: Չորսից 6 ամիս անց դրա առկայությունը կազմում է 65 տոկոս, իսկ 7-9 ամիս անց` 26 տոկոս:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդով՝ Էբոլայից ապաքինված տղամարդիկ պետք է սեռական հարաբերությունների ժամանակ առնվազն 6 ամիս շարունակ պահպանակ օգտագործեն:

Էբոլայի վարակն ամիսներ շարունակ մնում է ապաքինված տղամարդկանց սերմնահեղուկում. գիտնականներ