Հեշտ պատրաստվող և առողջարար ապուր օրգանիզմի վերականգնման համար

08:15 • 15.10.15

Healthy life land-ը համեղ և միևնույն ժամանակ առողջարար ու վիտամիններով հարուստ  ապուր պատրաստելու բաղադրատոմս է ներկայացրել: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 2 գլուխ ճակնդեղ, 1 խնձոր, կես լիտր ջուր, աղ, պղպեղ, աղացած կոճապղպեղ, կիտրոնի հյութ և սև հաց:


Պատրաստման համար անհրաժեշտ է կտրատել ճակնդեղը, լցնել բլենդերի մեջ, ապա ավելացնել խնձորը (առանց կորիզների) և մյուս բոլոր բաղադրիչները և լավ հարել միասին` ցանկալի խտությունը ստանալու համար: Ապուրը մատուցել կարելի է սև հացից պատրաստված տոստի հետ:


Ապուրը  հագեցած է առողջարար նյութերով, քանի որ կիտրոնը, կոճապղպեղը, ճակնդեղը և խնձորը հարուստ են վիտամիններով և բուժիչ հատկություններով: Այս ապուրը խորհուրդ է տրվում օգտագործել  հետվիրահատական շրջանում վերականգնվելու կամ քիմիոթերապիայի ընթացքում:

 

Հեշտ պատրաստվող և առողջարար ապուր օրգանիզմի վերականգնման համար