49 մլն դրամ՝ 2019 թ.-ին ՏՏ-ի համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար

12:45 • 15.10.15

Կառավարությունն այսօր հավանության տվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 49 մլն դրամ հատկացնելու մասին որոշման նախագծին, ինչը նախատեսված է 2019թ.-ին տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար:


Ինչպես նիստին նշեց Էկոնոմիկայի փոխնախարարը, գումարը, երաշխիքային կանխավճարի տեսքով, պետք է փոխանցի տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին:


Գումարը կհատկացվի 2015թ-ի բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվից:


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշման հաստատումից հետո ողջունեց համաժողովի անցկացումը Հայաստանում և նշեց, որ այն շատ հեղինակավոր է։
 

49 մլն դրամ՝ 2019 թ.-ին ՏՏ-ի համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար