Ստեղծվել է աշխարհի ամենաթեթև մետաղը. մանրամասներ

01:03 • 15.10.15

Boeing ընկերությունը հայտարարել է, որ ստեղծել է երբևէ գոյություն ունեցած ամենաթեթև մետաղը:

 

CNN-ը մանրամասներ է հայտնում, որոնց համաձայն «միկրոցանցային» նյութը 99.99%-ով բաղկացած է օդից: Այս մետաղը ավելի շատ «սպունգի» է նման, միաժամանակ և շատ ամուր է, և շատ ճկուն: Ընկերությունը, սակայն, չի բացահայտել, թե կոնկրետ որքան է կշռում նոր ամենաթեթև մետաղը: Ընկերությունից ասել են միայն, որ այդ մետաղը առայժմ հնարավոր չէ օգտագործել օդանավաշինության մեջ, սակայն երբ դա հնարավոր լինի, ավիաընկերությունները ահագին փող կխնայեն:

 

Նման մետաղի ստեղծումը հենց Boeing ընկերության կողմից աղբյուրը բացատրում է նրանով, որ թեթև օդանավերն ավելի քիչ վառելիք են սպառում, իսկ վառելիքի ծախսը ավիաընկերությունների ամենամեծ ծախսն է:

 

Նախկինում Boeing-ը արդեն հեղափոխական թեթև մետաղ է օգտագործել իր  787 Dreamliner օդանավի ստեղծման համար:

 

Ստեղծվել է աշխարհի ամենաթեթև մետաղը. մանրամասներ