Գիտնականները Մարսի վրա «Բուդդայի արձանին» նմանվող օբյեկտ են նկատել
Մարսում հայտնաբերված հանելուկային օբյեկտների շարքը համալրել է «Բուդդայի արձանը», որը ուֆոլոգները նկատել են Curiosity մարսագնացից ստացված լուսանկարներում: Корреспондент-ի հաղորդմամբ` բուդդայի քանդակը պատկերող լուսանկարը հրապարակվել է Ufo Sightings Daily-ի կայքում:
Մարսիական Բուդդայի լուսանկարը, տարածվելով տարբեր լրատվական աղբյուրներում, քննարկման առարկա է դարձել Կարմիր մոլորակում կյանքի գոյության կողմնակիցների շրջանում:
Ինչպես ընդգծել է ամերիկացի ուֆոլոգ (ՉԹՕ-ներ ուսումնասիրող գիտնական) Սքոթ Ուորինգը` արձանը նկատվել է Մարսի լեռնային մակերևույթին` Գեյլի խառնարանի մոտ:
ՆԱՍԱ-ի մարսագնացից ստացված լուսանկարը մշակվել է հատուկ ֆիլտրներով, որից հետո արձանի մարդանման արտաքինը ավելի պարզորոշ է երևում:










