Եվրոպական և ռուսական համատեղ առաքելությունը կբացահայտի Լուսնի վրա մարդու գոյատևման հնարավորությունը

22:12 • 16.10.15

Եվրոպական և ռուսական տիեզերական գործակալությունները  մտադիր են համատեղ տիեզերանավ ուղարկել Լուսնի հարավային բևեռի չուսումնասիրված հատված:


BBC News-ը տեղեկացնում է, որ այս առաքելությունն իրագործվում է դեպի Լուսին մարդկանց ճամփորդության և այնտեղ հետագա հնարավոր բնակեցման համար:


Տիեզերանավը կպարզի` արդյոք ջուր և վառելիք ու թթվածին ստանալու հումք կա Լուսնի վրա, թե ոչ:


Առաքելությունն ստացել է Luna 27 անվանումը: Այն մտադիր են արձակել 5 տարվա ընթացքում:

 

Եվրոպական և ռուսական համատեղ առաքելությունը կբացահայտի Լուսնի վրա մարդու գոյատևման հնարավորությունը