Դանիայում Երկաթե դարաշրջանի զոհաբերության վայր են հայտնաբերել
Դանիացի հնագետները Երկաթե դարաշրջանին պատկանող լավ պահպանված սրբավայր են հայտնաբերել` զոհաբերված մարդկանց կմախքներով:
Ինչպես տեղեկացնում է The Local-ը` գտածոները հայտնաբերվել են դանիական Օրհուս քաղաքի մոտակայքում. դրանք թանգարանագետները գնահատել են որպես «նշանակալից» հայտնագործություն, որը թույլ կտա բացահայտել տվյալ դարաշրջանի սովորույթները:
Ըստ գտածոների` Քրիստոսի ծննդյան ժամանակներին թվագրվող համայնքում զոհաբերում էին ինչպես մարդկանց, այնպես էլ շների: Գտածոների թվում են 1 մարդկային և 8 շան կմախքներ:
Հնագետների կարծիքով` մարդկային կմախքը պատկանել է մոտ 20 տարեկան երիտասարդ կնոջ:










