NASA-ն հրապարակել է Արևի վրա հսկայական անցքի լուսանկարը
NASA-ն յուրահատուկ պատկեր է հրապարակել, գրում է korrespondent.net-ը: Հոկտեմբերի 10-ին Solary Dynamics Observatory-ի օգնությամբ ստացված պատկերի վրա անցքը երևում է Արևի վերևի հատվածում։
Արևի այդ հատվածից տեղի է ունեցել արագ և հզոր արտանետում, որն արդյունքում Երկրագնդի վրա մագնիսական փոթորիկ է առաջացել:
Ավելի վաղ NASA-ն հրապարակել է Արևի ֆոնին Միջազգային տիեզերական կայանի տրանզիտի լուսանկարը:










