Սեքսն ազդում է իմունային համակարգի վրա` մեծացնելով հղիանալու հավանականությունը. հետազոտություն

21:55 • 16.10.15

Կանայք հաճախ փորձում են հղիանալ` հաշվարկելով ձվազատման ցիկլի ամենանպաստավոր օրերը, և, ըստ նոր հետազոտության, դա ճիշտ է:


Ինչպես գրում է simptomer.ru-ն, նոր հետազոտությունը, սակայն, ցույց է տվել, որ սեռական ակտը ձվազատման ցանկացած փուլում ազդում է իմունային համակարգի վրա` մեծացնելով բեղմնավորման հավանականությունը:


Այս եզրակացությանը գիտնականները եկել են երկու տարբեր հետազոտության արդյունքում, որոնք իրականացվել են ամերիկյան Ինդիանայի համալսարանին կից ինստիտուտում:


Հետազոտությունների հեղինակ Թոնի Լերենցը նշում է, որ  երեխա ունենալ ցանկացող զույգերին, որպես, կանոն խորհուրդ է տրվում կանոնավոր սեքսով զբաղվել, ինչը մեծացնում է բեղմնավորման հավանականությունը:

 

Սեքսն ազդում է իմունային համակարգի վրա` մեծացնելով հղիանալու հավանականությունը. հետազոտություն