Ավանդական դեղամիջոց, որն օգնում է նվազեցնել խոլեստերինն ու կարգավորել բարձր ճնշումը

21:15 • 16.10.15

Healthy life tricks-ը ներկայացրել է մի շարք հիվանդություններ բուժող և իմունային համակարգն ամրապնդող ավանդական դեղամիջոցներից մեկը, որը դարեր շարունակ օգտագործել են Ամիշները (քրիստոնեական հավատի ուղղություն):


Այս դեղամիջոցն օգտակար է իմունային համակարգի թուլացմամբ պայմանավորված որոշ հիվանդությունների բուժման ժամանակ: Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ և նպաստում արյան բարձր ճնշման կարգավորմանը:


Դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 պճեղ սխտոր (աղացած), 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 կտոր կոճապղպեղ (քերած), 1 ճաշի գդալ խնձորի սիդր, 1 թեյի գդալ մեղր: Անհրաժեշտ է խառնել բոլոր բաղադրիչները և թողնել սառնարանում 5 օր, որից հետո այն պատրաստ կլինի օգտագործման համար:


Խառնուրդը պետք է օգտագործել նախաճաշից և ճաշից առաջ: Օրական կարելի է օգտագործել առավելագույնը 3 անգամ: Դրական ազդեցությունը կնկատվի մեկ շաբաթից:


Զգուշացում: Ցանկացած դեղամիջոց օգտագործելուց առաջ պետք է համոզվել, որ օգտագործող անձը ալերգիա չունի բաղադրիչների նկատմամբ:

 

Ավանդական դեղամիջոց, որն օգնում է նվազեցնել խոլեստերինն ու կարգավորել բարձր ճնշումը