Ստեղծվել է արհեստական մաշկ, որն արձագանքում է հպումներին
Ամերիկացի գիտնականներն ստեղծել են արհեստական մաշկ, որն էլեկտրոնային տվիչների միջոցով ուղեղ է ուղարկում գրեթե այնպիսի ազդանշաններ, ինչպիսիք ուղարկում են մարդու բնական մաշկի մեխանոռեցեպտորները:
«Լենտա»-ն հայտնում է, որ նոր արհեստական մաշկը հեղինակել են Սթենֆորդի համալսարանի քիմիկոս-ինժեներները, ովքեր դրա վրա աշխատում են 2010-ից ի վեր: Դրանցում ուժգնացված է զգացականությունը հպումների հանդեպ, ազդանշաններն էլ լուսային են:
Աղբյուրը, սակայն, նկատում է, որ ժամանակակից պրոթեզավորման կամ հպման տվիչները չեն կարող համեմատվել իրական մաշկի ռեցեպտորների հետ: Հետևաբար` առայժմ ապագայի հարց է նման տեխնոլոգիայի պրակտիկ կիրառությունը, քանի որ նախևառաջ՝ առայժմ հնարավոր չէ մարդու ուղեղի հյուսվածքները գենետիկ մոդիֆիկացիայի ենթարկել` լուսային ազդանշանների ընդունման համար:










