Բրիտանացիները 1 մեքենայում համադրել են տարբեր մոդելների ամենագեղեցիկ դիզայներական տարրերը

01:07 • 17.10.15

Մեծ Բրիտանիայում մեքենայի մոդել են նկարել, որը ներառում է բրիտանացիների կարծիքով տարբեր մեքենաների դիզայնների լավագույն տարրերը: Ստացված մոդելը ներկայացնում է Motor.ru-ն:


Բրիտանացիների նախասիրությունների շուրջ ուսումնասիրություն կատարել է Privilege ապահովագրական գործակալությունը, որից ստացված տվյալների հիման վրա պատկերվել է մեքենան: Սակայն հեղինակներն այն «ահավոր» են անվանել:


Այսպես, բրիտանացիների կարծիքով` գեղեցիկ է Aston Martin DB9-ի դիմային հատվածը, Lamborghini Gallardo-ի  թափքը, Triumph Spitfire-ի ետնամասը, MINI Cooper-ի առջևի լուսարձակները, Audi A1-ի հետին լուսարձակները, Rolls-Royce Phantom-ի դռները, Range Rover Evoque-ի անիվները և Citroen C4 Picasso-ի հայելիները:


Այս բոլոր տարրերի միաձուլման արդյունքում էլ ստացվել է «գեղեցիկ» մեքենայի մոդելն` ըստ բրիտանացիների:

Բրիտանացիները 1 մեքենայում համադրել են տարբեր մոդելների ամենագեղեցիկ դիզայներական տարրերը