Պլուտոնի վրա առեղծվածային «փոսեր» են հայտնաբերվել (լուսանկար)

13:24 • 17.10.15

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, ցուցադրել է Պլուտոն գաճաճ մոլորակի կենտրոնական հատվածի առեղծվածային «փոսերը»։

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, համապատասխան լուսանկարն արել է New Horizons տիեզերական սարքը, որը կադրը ֆիքսել է Պլուտոնին մոտ գտնվելու ժամանակ։

 

Ուսումնասիրելով լուսանկարը` հայտնի է դառնում, որ փոսերն ունեն մինչև 250մ տրամագիծ և տասնյակ մետրերի հասնող խորություն։ Ըստ մասնագետների՝ տեղանքը կազմված է պինդ ազոտից, իսկ փոսերն ու խորացումները գոյացել են ազոտի արտամակարդման արդյունքում։

 

Պլուտոնի վրա առեղծվածային «փոսեր» են հայտնաբերվել (լուսանկար)