MacBook-ի էկրանների խնդիր է ի հայտ եկել. Apple-ն արձագանքել է
Apple-ի MacRumors բլոգը տեղեկացնում է, որ ընկերության հազարավոր հաճախորդներ դժգոհել են MacBook և MacBook Pro նոութբուքերի էկրանների խնդրից, և ամերիկյան ըներությունն արդեն սկսել է անվճար փոխել դրանք։
Ինչպես հայտնում է Business Insider-ը` խնդիրը կապված է էկրանների հակառեֆլեկտիկ ծածկույթի հետ, որը որոշ նոութբուքերում վնասվել է, ինչի արդյունքում էկրանին տգեղ բծեր և այլ հետքեր են հայտնվել:
Դժվար է հստակեցնել, թե որքան գնորդ է բախվել այս խնդրին, սակայն նրանց թիվը հազարների է հասել. մոտ 4700 մարդ ստորագրել են Apple-ին ուղղված խնդրագիրը` պահանջելով անվճար վերանորոգել էկրանները:











